Նոր Ընտրական օրենսգիրքը դեռ չի ներկայացվել ՀՀ խորհրդարան։ Այս մասին փետրվարի 22-ին ԱԺ-ում ասել է պետաիրավական հարցերով մշտական պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը։
«Երբ ներկայացվի, այն ժամանակ մենք կքննարկենք, ինչպես հարկն է։ Կկազմակերպենք լսումներ եւ քննարկումներ պրոֆեսիոնալ խմբերի եւ պատգամավորների հետ։ Ժամանակ շատ կա, իսկ աշխատանքը շատ լարված է լինելու։ Մենք պատրաստ կլինենք ընդունել եւ քննարկել ցանկացած կողմի, այդ թվում՝ ընդդիմության առաջարկները»,- նշել է Սահակյանը։
Հիշեցնենք, որ նոր Ընտրական օրենսգիրքը պետք է բխի սահմանադրական բարեփոխումներից։ Մասնավորապես պետք է 100 տոկոս համամասնական համակարգով խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։





























