Արագածոտնի մարզում այսօր՝ փետրվարի 22-ի առավոտյան ուժեղ քամուց տների տանիքներ են պոկվել: Գեղաձոր համայնքի ղեկավար Յուրա Մարգարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ քամուց ամբողջությամբ պոկվել են գյուղացիներից երկուսի տների տանիքները:
«Երկու բնակչի տան տանիքն ամբողջությամբ քանդվել է, մնացածներինը՝ մասնակի պոկել»,- ասաց գյուղապետը:
Գյուղապետը նշեց, որ արդեն հանձնաժողով է կազմվել, հաշվում են վնասի չափերը:




























