Երեւանում փետրվարի 22-ին դանակահարված 27-ամյա Տիգրան Ասատրյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արմենիա ՀԲԿ-ից, որտեղ գտնվում է երիտասարդը:
Հիշեցնենք, որ երիտասարդը հիվանդանոց էր դիմել կրծքավանդակի թափանցող եւ զույգ ազդրերի կտրած-ծակած վերքերով փետրվարի 22-ին` ժամը 01:50-ին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:




























