Փետրվարի 21-ին, ժամը 4.20-ին, Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երեւանի Րաֆֆու փողոցում նկատել են «Միցուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը թույլ է տվել ՃԵԿ-ի խախտում եւ չենթարկվելով կանգ առ հրահանգին` դիմել է փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քիչ անց վարորդը եւ ուղեւորը ավտոմեքենան թողնելով Անդրանիկի փողոցի թիվ 31 շենքի մոտ՝ դիմել են փախուստի, սակայն նույն փողոցի թիվ 59 շենքի մոտ բռնվել եւ ավտոմեքենայի հետ ՃՈ տուգանային հրապարակ է տեղափոխվել ուղեւորը` 16-ամյա Ա. Բ.-ն:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 2-ին, Ա. Բ.-ն եւ 22-ամյա Հարություն Տ.-ն, օգտվելով Կոտայքի մարզի Քասախ գյուղի Մուշ թաղամասի բնակիչ, 72-ամյա Անդրանիկ Պ.-ի ավտոտնակի եւ ավտոմեքենայի դռները բաց լինելու ու ավտոմեքենայի բանալու առկայության հանգամանքից՝ փախցրել են ավտոմեքենան:

Կատարվում է քննություն: