Փետրվարի 20-ին, ժամը 2.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 24-ամյա Գեղամ Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 19-ին, ժամը 23-ի սահմաններում, Շահումյան գյուղում, վիճաբանության ժամանակ, 30-ամյա Հովհաննես Ռ.-ն ձեռքերով մի քանի անգամ հարվածել է Գեղամ Ա.-ի մարմնի տարբեր մասերին:
Գեղամ Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Բացատրական աշխատանքների շնորհիվ Հովհաննես Ռ.-ն ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:




























