Փետրվարի 21-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արարատ գյուղի ֆերմայի դիմաց կռիվ է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, նշված վայրում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 30-ամյա Թամար Ռ.-ն ոտքերով եւ ձեռքերով հարվածներ է հասցրել 43-ամյա Վահիկ Մ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Վահիկ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն: