Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմը պետք է մշտադիտարկումներում ՀԿ-ների դերի բարձրացման օրենսդրական բարեփոխումներ նախաձեռնի։ Այս մասին փետրվարի 22-ին խորհրդարանում ասել է Հայաստանի արդարադատության առաջին փոխնախարար, ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը։
Նա հիշեցրել է, որ օմբուդսմեն Արմեն Հարությունյանի աշխատակազմում, որտեղ նա ժամանակին աշխատել է, ստեղծվել էր Հանրային խորհուրդ, որը ցանկանում էին ներգրավել քրեակատարողական եւ այլ հաստատություններում այցելությունների համար։ Սակայն դրա համար օրենսդրական բազա չկար։ «Այդ պատճառով այն պետք է մշակել եւ ընդունել հնարավորինս արագ։ Դա կբարձրացնի ՄԻՊ ինստիտուտի հեղինակությունը»,- նշել է Թաթոյանը։





























