Շիրակի մարզում այսօր՝ փետրվարի 22-ին, 50-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանությունում ահազանգը եղել է առավոտյան: Դին հայտնաբերվել է Երեւանյան խճուղու սկզբնամասում՝ երկաթուղային գծերի մոտակայքում:

Քննչական կոմիտեից NEWS.am-ին տեղեկացրին, որ տղամարդու ինքնությունը պարզ է: Նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն, արտաքին զննությամբ՝ տղամարդու վրա բռնության հետքեր չեն հայտաբերվել: