Հայաստանի ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը աջակցություն ստանալու եւ նշանակվելու դեպքում անհապաղ կուսումնասիրի վարորդների տուգանքների հարցը։
«Եթե կան տուգանքների լուսաբանման հետ կապված ընթացակարգային հարցեր, ապա ընտրվելու դեպքում ես պետք է այդ հարցերը քննեմ առաջնահերթության կարգով»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ օմբուդսմենի թեկնածուն պետք է ստանա պատգամավորական մանդատների 3/5-ը՝ 79 ձայն 131-ից։





























