2014 թ. հունիսի 7-ին Երեւանի Շենգավիթ համայնքում իրենց տանը 65-ամյա մորն սպանելու մեղադրանքով կալանավորված 45-ամյա Սամվել Դարբինյանը, որն արդեն մեկ ամիս է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ էր անում, այսօր` փետրվարի 22-ին, դադարեցրել է հացադուլը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ան ՔԿՎ վարչությունից:

Նշենք, որ Սամվել Դարբինյանը  բողոքում էր իր քրեական գործի ընթացքից:

Այս պահին հանրապետության ՔԿՀ-ներում կա 13 հացադուլավոր, նրանք բողոքում են իրենց քրեական գործերի ընթացքից: Նրանց մեջ է նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  գտնվող  ԱԱԾ կողմից վնասազերծված «զինված խմբի» գործով կալանավորված ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը, որը փետրվարի 15-ից հացադուլ է հայտարարել:

Նշենք, որ Սամվել Դարբինյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով: Սամվել Դարբինյանը ճանաչվել է մեղսունակ: