Հայաստանի ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը պատրաստ է քննարկել քաղբանտարկյալների մասին հարցերը։ Այս մասին Թաթոյանն ասել է փետրվարի 22-ին՝ խորհրդարանում իր աշխատանքի ծրագիրը ներկայացնելիս։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի ներկայիս օրենսդրությամբ օմբուդսմենը լիազորված է ընդամենը գնահատական տալ իրավական պատժամիջոցների պատշաճությանը։ Ընդ որում, պետական մարմինը, որի գործողությունները բողոքարկում են, պետք է բացատրություն տալու հնարավորություն ունենա։

«Ես պատրաստ եմ քննարկել իրավապահ մարմիններից բացատրություններ ստանալու այն դիմումները, որոնք արվել են Կարեն Անդրեասյանի օրոք եւ որոնց պատասխանները դեռ պետք է ստացվեն կամ արդեն ստացվել են»,- վստահեցրել է Թաթոյանը։