Եմենի հարավում` Ադենում անհայտ գրոհայինները սպանել են բրիգադային գեներալ Աբդ Ռաբբա Հուսեյն ալ-Իսրայիլիին, որը նախագահ Աբդ Ռաբբա Մանսուր Հադիի մտերիմների շրջանակից էր,  Sputnik գործակալությանը տեղեկացրել է անվտանգության ուժերում աղբյուրը: 

«Նա վարորդի հետ մեքենայով գնում էր Հոր Մակսար բնակավայրի ուղղությամբ», — հաղորդել է աղբյուրը` նշելով, որ գրոհայինները կրակել են պիկապից, որի վրա գնդացիր է տեղադրված եղել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են, որ վարորդը եւս զոհվել է: 

Ադենում, որտեղ ներկայումս աշխատում է Եմենի կառավարությունը, կանոնավոր կերպով  մահափորձեր են իրականացվում քաղաքական գործիչների եւ ռազմական հրամանատարների նկատմամբ: