Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Աթ Թանին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վերջերս Կատարի էմիրի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում բանակցությունները շարունակելով՝ առաջնորդները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակին վերաբերող հարցերը։ Մասնավորապես պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում, որոնք ուղղված են ճգնաժամի կարգավորմանը»,- հայտնել են մամուլի ծառայությունից։




























