Գյումրիում այսօր՝ փետրվարի 22-ին, մահացած հայտնաբերված 54-ամյա տղամարդը Գյումրիի բնակիչ է, նա մահացել է սրտի կաթվածից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց տղամարդու հարազատներից մեկը՝ նշելով, որ իրենք դա տեղեկացել են դիահերձման արդյունքներից:
54-ամյա Ալբերտ Գրիգորյանը հայտնաբերվել էր իր տան մոտակայքում: Տղամարդը տնից դուրս է եկել նախորդ օրը երեկոյան, նրան մահացած են հայտնաբերել երեւանյան խճուղու սկզբնամասում՝ երկաթուղային գծերի մոտակայքում:




























