Հանրապետական խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը քաղաքական ուժերի միավորվելուն եւ բաժանվելուն դրական է վերաբերում, սակայն դեմ է, երբ դա արվում է միայն պաշտոններ ստանալու համար:
«Ես դրական եմ համարում քաղաքական ուժերի միանալն ու բաժանվելը: Ես կարող եմ հետեւյալն ասել, որ արդյունքները միշտ ավելի ուշ են երեւում»,-NEWS.am-ի հետ զրույցում նշել է Վոլոդյա Բադալյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությանը:
«Ամեն քաղաքական ուժ ունի իր ծրագրերը, որոնք համադրելով մեկը մյուսի հետ` լրացնում են ու կարողանում են հարցեր առաջ քաշել»,-ասել է պատգամավորը:
Մեր զրուցակիցը նշել է, որ միայն պաշտոնների նպատակով կոալիցիա կազմելուն դեմ է: «Եթե քաղաքական ուժերը մտածում են կոալիցիա կազմեն միայն պաշտոններ զբաղեցնելու նպատակով դրական չեմ վերաբերում»:
Նշենք, որ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն հայտարարել են համագործակցության մասին, որի շրջանակներում ՀՅԴ-ին կտրվի երեք նխարարի եւ 2 մարզպետի պաշտոն:





























