Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի նպատակներից մեկը պետք է դառնա բանտարկյալներին հասարակությանը վերաինտեգրելը: Այս մասին փետրվարի 22-ին՝ իր ծրագրային ելույթում հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:

Նրա խոսքով, բատարկյալներն ու կալանավորվածները պետք է իմանան, թե երբ կարող են ազատ արձակվել ու ինչ վարքագիծ է անհրաժեշտ դրա համար դրսեւորել, կամ էլ ինչ գործողություններ ձեռնաարկել: Մեկ այլ կարեւոր հարց է նրանց վերաինտեգրումը: «Սա այն հարցերից մեկն է, որը դիտարկվում է նոր Քրեակատարողական օրենսգրքի պատրաստման շրջանակում: Եթե ես նշանակվեմ՝ ես այս ուողղությամբ որոշակի աշխատանքներ կձեռնարկեմ»,- հավելել է Թաթոյանը: