Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, հանրակրթական եւ մշակութային հաստատությունների ջեռուցման եւ ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Շարունակվում են նաեւ անակնկալ ստուգայցերը քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներ եւ մանկապարտեզներ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել  ամենօյա խիստ հսկողությունը:

Մայրաքաղաքում կանաչապատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ զեկուցվել է, որ արդեն իսկ սկսված են նախապատրաստական աշխատանքները: Ներկրվում են նաեւ անհրաժեշտ  թփեր եւ ծաղկատեսակներ: Մարտի 1-ից կսկսվի ծառերի սանիտարական էտը:  Հանձնարարվել է էտի մեկնարկից առաջ հանրությանը իրազեկել նախատեսված գործընթացի մասին՝ ավելորդ քննարկումները բացառելու նպատակով: