Հանրային գերակա շահի ինստիտուտը պետք է կարգավորվի։ Այս մասին փետրվարի 22-ին խորհրդարանում ասել է Հայաստանի ՄԻՊ թեկնածու, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը՝ պատասխանելով պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին։

Նշենք, որ հաճախ այդ ձեւակերպման տակ կան բացարձակապես ոչ թե հանրային այլ կոմերցիոն շենքեր՝ գրասենյակային կենտրոններ եւ Երեւանի կենտրոնում բնակելի համալիրներ։ Դրա վրա է ուշադրություն հրավիրել Բագրատյանը։

Ինչպես նշեց Թաթոյանը, այդ հարցերն արդեն քննարկվել են ՄԻԵԴ-ում, դրանք պետք է ուշադրություն դարձնեն հենց Հայաստանում, որի դեմ հայցեր են ներկայացրել։ «Պետք է հստակ թվարկել հիմքերը, թե երբ եւ միայն երբ է շենքը կամ հողամասը գերակա հանրային շահ ներկայացնում։ Դա կօգնի փակել չարաշահման տանող մանեւրերի ճանապարհը»,- ասել է Թաթոյանը։