Բեռլինի Տրեպտով շրջանում բացվել է մայրաքաղաքում նույնասեռական փախստականների համար առաջին հանրակացարանը, հայտնում է Deutsche Welle-ն։

Ինտեգրման հարցերով քաղաքային սենատոր Դիլեք Քոլաթի խոսքով՝ այդ սոցիալական խումբը հատուկ պաշտպանության կարիք ունի։

Իշխանությունների տեղեկություններով՝ փախստականների շրջանում նույնասեռականների թիվը կազմում է 4-8 տոկոս։

Գերմանիայում առաջին նման հանրակացարանը բացվել էր Նյուրնբերգում։