Նախորդ շաբաթվա ընթացքում Կարասը ստացավ բազմահազար շնորհավորանքներ հաճախորդներից եւ գործընկերներից՝ ԱՊՀ երկրների լավագույն ազգային ռեստորանների հնգյակում հայտնվելու կապակցությամբ: Վարկանիշը կազմվել է ռուսական հայտնի Travel.ru զբոսաշրջային ծառայության կողմից եւ հրապարակվել փետրվարի 17-ին:

Հայկական ազգային սննդի ցանցի վերաբերյալ նկարագրությունում նշվում է, որ զբոսաշրջիկները կարող են այստեղ հայկական եւ կովկասյան խոհանոցի ուտեստներ ճաշակել` խորոված, միքս-ապուրներ, գառան մսի խաշլամա, խաչապուրի, տոլմա, մանկական ուտեստներ, այդ թվում նաեւ պատվիրել ուտեստներ առաքման միջոցով։

Զբոսաշրջիկների կողմից հավանության արժանացած սրճարանների ու ռեստորանների լավագույն հնգյակում ներառվել են նաեւ՝ ռուսական շուկայում առաջատարներից «Տերեմոկը», որն ունի 280 մասնաճյուղ, «Տայկազանը»՝ ավելի քան տաս կետ Աստանայում եւ Ալմաթիում, «Տուբեթեյ» արագ սննդի ցանցը Կազանում, ինչպես նաեւ բելոռուսական հայտնի «Վասիլկի» ռեստորանային ցանցը:

Նշենք, որ Travel.ru կայքը գործում է 1997թ-ից՝ ամբողջ աշխարհի մասշտաբով տրամադրելով ամենօրյա թարմացվող զբոսաշրջային տեղեկատվություն:

Travel.ru կայք այցելուների թիվն հասնում է մի քանի միլիոնի: