Անկարայում զինվորականների տեղափոխող ավտոբուսների դեմ հարձակում իրականացրած մահապարտ քուրդ զինյալի համար Վանում ցավակցություն հայտնողների հերթ է գոյացել։

Թուրքական Evrensel-ի փոխանցմամբ՝ Վանի Իփեքյոլուի շրջանում վրան են տեղադրել, որտեղ մահապարտ զինյալի բարեկամներն ընդունել են ցավակցելու եկած հազարավոր քրդերի։

Նշվում է, որ մահապարտ զինյալի ընտանիքին ցավակցելու են գնացել նաեւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության բարձրաստիճան անդամներ։

Նշենք, որ Անկարայում զինվորականներին տեղափոխող ավտոբուսների դեմ գործողության ժամանակ սպանվել է 28 զինվորական։  Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) ընդհատակյա կառույցը։  Գործողությունն իրականացրել է  մահապարտ զինյալ Զընար Ռափերին՝ (Աբդուլբաքի Սոնմեզ)  ռումբով բեռնված մեքենան պայթեցնելու միջոցով։