Կոտայքի մարզի 26-ամյա բնակչուհի Արմինեն (անունը փոխված է-խմբ.) ոստիկանության Կոտայքի բաժնում կեղծ հաղորդում է տվել, որ ոմն Արմենը իրեն բռնաբարել է վարձակալած բնակարանում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:

Պարզվել է, որ Արմինեն հոգեկան խնդիրներ ունի, ինչի համար նա ազատվել է քրեական պատասխանատվությունից հանրորեն վտանգավոր արարքը անմեղսունակության վիճակում կատարելու համար:

Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին փոխվել է: Նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, նշանակվել է արտահիվանդանոցային հարկադիր բուժում` տարածքային հոգեբույժի հսկողության պայմաններում:

Նշենք, որ քրգործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: