Փետրվարի 23-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Opel Astra G» մակնիշի 34 RV 145 (վարորդ՝ Վ. Ծ., ծնվ. 1987թ.) եւ «Mercedes E124» մակնիշի 29 LU 735 պետհամարանիշերի (վարորդ՝ Գ. Պ., ծնվ. 1981 թ.) ավտոմեքենաները:

«Mercedes E124» մակնիշի ուղեւորներ՝ 1987 թ. ծնված Ս. Պ.-ը եւ 1986 թ. ծնված  Ա. Ա.-ը  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: