«Իրավունք»–ի տեղեկություններով՝ ԲՀԿ գործարար պատգամավոր, շշերի գործարանի սեփականատեր Մելիք Մանուկյանը ցանկություն ունի Վրաստանում ծավալել բիզնես գործունեություն։ Պատգամավորը, սակայն, լսելով հարցը, ծիծաղեց, ապա հերքեց այդ տեղեկությունները։ «Շատ զարմանալի բան եք ասում։ Անգամ մտադրություն չունեմ Վրաստան գնալու»,-ասաց ԲՀԿ-ականը։
Մեր դիտարկմանը, թե մեր բիզնեսմենների մի մասը հաճախ է խոսում Վրաստանում գործարարությամբ զբաղվելու բարենպաստ պայմանների եւ այնտեղ մեկնելու մասին, պատգամավորն ասաց, որ ինքը բողոքող բիզնեսմեններից չէ։ «Ես մշեցի եմ, իսկ դա շատ կարեւոր հանգամանք է։ Ոչ մի տեղ էլ չեմ գնալու»,– հավաստիացրեց ԲՀԿ-ի անդամը։
Պատգամավորը նաեւ հերքեց այն լուրերը, թե իբր ինքը Սեւանի ճանապարհին ջերմոց ուներ, որն արդեն մի քանի ամիս է, չի գործում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



























