Լոռու մարզի Թեղուտի հանքավայրում փետրվարի 21-ին 57-ամյա աշխատակցի՝ հորանն ընկնելու դեպքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից:

Քրեական գործ է հարուցվել ՔՕ 157-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը՝ դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից):

Նշենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան չէին պարզաբանել՝ տեխնիկական անվտանգության կանոնների խախտման հետեւանքով է քաղաքացին ընկել հորանը, թե ոչ:

Նշենք, որ մահացածը՝ 57-ամյա Հայկ Սարգսյանը,  ընկերության լեռնահանքային վարչության ինժեներական ծառայության մարկշեյդերական բաժնի առաջատար մարկշեյդեր էր: Նա լեռնահանքային համալիրի հարստացուցիչ ֆաբրիկայի ջարդված հանքաքարի պահեստում պլանային չափման աշխատանքներ կատարելու ժամանակ է հորանն ընկել:

Հիշեցնենք, որ փրկարարաներին 4 ժամ էր պահանջվել աշխատակցի դին հորանից դուրս բերելու համար: Մահացածը Ալավերդի քաղաքի բնակիչ էր: