Փետրվարի 22-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ս.-ի անվամբ Վ. Բ.-ի կողմից բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել եւ առգրավել են 10 բջջային հեռախոս, 6 ականջակալ, 2 լիցքավորիչ եւ 1 «wi-fi» սարք:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Կատարվում է հետաքննություն:





























