Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա Գեւորգ Ն.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա Արմաշ գյուղում 46-ամյա Աիդա Մ.-ի բաճկոնի գրպանից գողացել է բջջային հեռախոս:

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է հետաքննություն: