Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 20-ին, ժամը 17-ին, բաժին է ներկայացել 23-ամյա Գոռ Վ.-ն եւ խոստովանական բացատրություն տվել, որ հունվարի 28-ին, ժամը 21.30-ին, ցանկապատը քանդելով՝ մտել է Նոր Խարբերդի տներից մեկի բակ, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել 1-ին եւ 2-րդ հարկերի դռների կողպեքները ու տնից գողացել էլեկտրական տաքացուցիչ եւ 2 վրան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վնասի չափը պարզվում է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:





























