2015 թ. դեկտեմբերի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել հիմնարկություններից մեկին պատկանող էքսկավատորի հիդրոմուրճը գողանալու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիդրոմուրճը գողացել են 60-ամյա Մյասնիկ Ե.-ն եւ 38-ամյա Արթուր Ս.-ն` ընկերությանը պատճառելով մոտ 2.800.000 դրամի նյութական վնաս:
Արթուր Ս.-ն հրավիրվել է բաժին եւ ներկայացվել է Արագածոտնի մարզի քննչական վարչություն:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է քննություն:




























