Փետրվարի 20-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Եր. Քոչարի փողոցում գտնվող սուպերմարկետի դիմաց նկատել են մի քաղաքացու, որն իրենց տեսնելով՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի եւ բախվել Քաջազնունի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ավտոտնակի երկաթյա դռանն ու վնասել այն:
Հետո նա իջնելով ավտոմեքենայից` փորձել է դիմել փախուստի, որի ընթացքում գետին է նետել «Բրաունինգ» տիպի ատրճանակ` փամփշտատուփով` լիցքավորված հինգ փամփուշտով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված անձը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ պարզվել է, որ նա 42-ամյա Արմեն Թ.-ն է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























