Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Հակոբ պատրիարք Նալյանի «Մեկնողական աղոթք Սրբալույս Յուղ Մյուռոնի մասին» (Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ՂԳ գլխի մեկնություն) աշխատությունը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ այն գրաբարից աշխարհաբարի է փոխադրել Ցոլակ սարկավագ Հարությունյանը:
Հակոբ Պատրիարքն (1706-1764) իր երկում ի թիվս Հայ եկեղեցու արարողակարգին, պաշտամունքին և ծիսադավանաբանական սահմանումներին վերաբերող այլ հարցերի, անդրադարձել է նաև Սրբալույս Մյուռոնի խորհրդին ու կիրառությանը:
Երանաշնորհ Պատրիարքը, մեկնելով Նարեկի ՂԳ գլուխը, հանգամանորեն բացատրում է Սրբալույս Մյուռոնի գործնական ազդեցությունը մարդկային բանականության ու հոգու վրա:
Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:




























