Այս տարվա փետրվարի 23-ի դրությամբ Հայաստանից ընդհանուր առմամբ արտահանվել է 10 248 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5093 տոննայի դիմաց:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ թվում` արտահանվել է 3299 տոննա պտուղ եւ խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2219 տոննայի դիմաց, 6949 տոննա բանջարեղեն եւ կարտոֆիլ ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2874 տոննայի դիմաց։




























