Ադրբեջանում զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել. խանութ թալանելու փորձի ժամանակ գողը կոտրել է ոտքը եւ հիվանդանոցում հայտնվել:

ԱՊԱ գործակալության տեղեկացմամբ, Թովուզի շրջանի Դյուզ Ջիրդահան գյուղի 31-ամյա բնակիչ Ջեյհուն Նիֆթալիեւին տեղափոխել են Կենտրոնական շրջանային հիվանդանոց:

Գողություն կատարելու նպատակով տղամարդը բարձրացել է խանութներից մեկի տանիք՝ կցակառույցից ներս թափանցելու համար: Սակայն նրան նկատել են, ինչի հետեւանքով ցատկել է տանիքից: Արդյունքում նա ոտքի վնասվածք է ստացել եւ ոստիկանության աշխատակիցների կողմից հիվանդանոց տեղափոխվել: