Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը կկայանա այսօր՝ փետրվարի 23-ին, ժամը 13։30-ից 14։30-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ԱԺ նիստը վարող Էդուարդ Շարմազանովը։
«Ընդմիջմանը նախատեսվում է անցկացնել Մարդու իրավունքների պաշտպանի գաղտնի քվեարկությունը»,- ասաց Շարմազանովը։
Նշենք, որ ՄԻՊ թեկնածուն արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն է։ Նրան առաջադրել է իշխող «Հանրապետական» խմբակցությունը, իսկ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է թեկնածությունն ու ներկայացրել ԱԺ-ին։





























