Իրանի նավթի նախարարը հայտնել է, որ նախագահ Ռոհանին այսօր պաշտոնապես Ադրբեջանի նախագահին կառաջարկի Կասպից ծովում նավթագազային համագործակցության նոր ծրագիր: Ինչպես հայտնել է MEHR գործակալությունը, Ադրբեջանի նախագահի Թեհրան կատարած այսօրվա այցի ժամանակ Իրանն Ադրբեջանին կներկայացնի առաջարկներ՝ Կսպից ծովում գտնվող նավթային ու գազային հանքավայրերի շահագործման ու փոխանակության վերաբերյալ:

haqqin.az-ի տեղեկություններով, Թեհրանի առաջարկը ներառում է երկու երկրների համագործակցությունը Կասպից ծովի նավթային ու գազային հանքավայրերի համատեղ արդյունահանման ոլորտում, նաեւ նավթի ու գազի առեւտրի ընդլայնում՝ մասնավորապես նավթի փոխանակության վերականգնում:

Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է հում նավթ ու գազ փոխանակել Ադրբեջանի հետ՝ նշելով, որ Ալիեւի այցի շրջանակում այդ թեման քննարկվելու է քաղաքական բարձր մակարդակում՝ երկու պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:

Զանգանեն նաեւ շեշտել է, որ «Կասպից ծովում նավթի արդյունահանմաան ծախսերը չափազանց մեծ են Իրանի ու որոշ հարեւան երկրների համար» եւ այդ առումով մերձկասպյան երկրների համագործակցությունը կնպաստի ծախսերի կրճատմանը: