«Ամերիաբանկի» նոր TV բանկինգ ծառայությունը կլինի հուսալի եւ միջամտություններից պաշտպանված: Այս մասին փետրվարի 23-ին լրագրողներին ասել է «Ամերիաբանկի»՝ տեխնոլոգիաների եւ գործողությունների հարցերով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը՝ ներկայացնելով Ucom-ի հետ համատեղ TV բանկինգի ծառայությունները:

«Նախքան մեր հաճախորդներին TV բանկինգ առաջարկելը մենք երկար եւ հանգամանալից փորձարկել ենք այն, որպեսզի բացառենք ամենափոքր անհարմարավետությունն անգամ: Իսկ ծրագրային ապահովումը համապատասխանում է բանկային սոֆթին ներկայացված պահանջների չափանիշներին»,- նշել է Մովսիսյանը:

Ucom ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը նշել է, որ բանկի հետ երկար եւ հաջողված համագործակցությունը կշարունակվի նաեւ հետագայում: «Մենք կարճ  ճանապարհ չենք անցել մեր գործընկերների՝ «Ամերիաբանկի» հետ, եւ այսօր հայտարարում ենք հերթական, հուսանք ոչ վերջին նախագծի մասին»,- ասել է նա: