Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ պատրաստ է ինչպես նորից ղեկավարել հանրապետությունը, այնպես էլ լքել պաշտոնը պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո: Այս մասին նա ասել է «Նորությունների ռուսական ծառայությանը» տված հարցազրույցում:
«Կցանկանար արդյոք Քադիրովը շարունակե՞լ: Ես չեմ ուզում: Հիմա այլ ժամանակներ են տնտեսական եւ սոցիալական առումով: Մենք մեր թիմում ավելի պրոֆեսիոնալ մարդիկ ունենք: Կարծում եմ, որ ես կատարել եմ իմ պարտքը: Այն մարդիկ, որոնք մեզ առաջնորդում են, ստուգում են, հավասարակշռում են, նրանք ավելի լավ գիտեն, թե ինչ է պետք հետագա զարգացման համար: Կա թիմ, կա երկրի նախագահ»,- ասել է Քադիրովը:
Նրա խոսքով՝ ինքը հետեւակային է, եւ եթե ասեն շարունակել ծառայությունը, ինքը կծառայի, եթե ասեն՝ հաջողություն, ինքը հրաժեշտ կտա:




























