Թուրքիայի Իզմիր նահանգի Թորբալըի շրջանում տեղի ունեցած դեպքը ամբողջ Թուրքիայի ծիծաղի առիթ է դարձել։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ բեռնատարի վարորդ, 40-ամյա Ալի Դ.-ն դատական հայց է ներկայացրել իր կնոջ 37-ամյա Գ.Դ-ի նկատմամբ։ Ամուսինը պնդել է, թե կինը հեռուստացույցով Էրդողանին տեսնելու ժամանակ հայհոյում է նրան։ Ամուսինը ձայնագրել է Էրդողանին ուղղված կնոջ հայհոյանքներն ու կցել դատական հայցին։  Նա հայտարարել է, որ եթե իր հարազատ հայրն էլ վիրավորի Էրդողանին, ապա կրկին դատի կտա նրան։