Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2  դեպք, բացահայտվել է 1-ը:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 4-ը:

Բացահայտվել է գողության` 8, խարդախության 10 եւ յուրացման  1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար, ինչի հետեւանքով  6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: