Փետրվարի 23-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Իջեւանում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից իրենց բակում հետընթաց կատարելու ընթացքում ավտոմեքենան ընկել է բակի արգելապատնեշից ցած գտնվող այգի եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: