Փետրվարի 22-ին, ժամը 10.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 58-ամյա կին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հաղթանակի պողոտայի թիվ 46 հասցեի դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել կնոջը եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























