«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 25-ին ժամը 10.00-ից մինչեւ փետրվարի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի  Աջափնյակ վարչական շրջանի` Գ-1 եւ Նազարբեկյան թաղամասերի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: