Հարկային նոր օրենսգիրքը պետք է նոր ազդակ հաղորդի գործարար միջավայրի բարելավմանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարությունում ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ հերթական խորհրդակցության ժամանակ նշել է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը, մասնավորապես, ներկայացվել են տարբեր ոլորտներում կիրառվող առանձին հարկատեսակներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել հարկային օրենսգրքով նախատեսվող որոշ փոփոխությունների արդյունքում հնարավոր ազդեցություններին:






























