ԲՀԿ խմբակցությունում թեւեր չկան, իրավիճակն աշխատանքային է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ներկուսակացական խժդժությունների մասին հրապարակումներին:

«Կուսակցությունը նրա համար է, որ լինեն քննարկումներ, աշխատանքային բանավեճեր»,-ասաց Մելքումյանն ու հավելեց. «Մենք ընկերներ ենք, ոչ մի զարգացում էլ չի սպասվում կուսակցությունում, դրանք ընդամենը լիբերալիզմի դրսեւորումներ են, չե՞ք ուզում որ քննարկումներ լինեն»:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Միքայել Մելքումյանը եւ Վահան Բաբայանը համախոհներ են, Նաիրա Զոհրաբյանին ընդդիմացող թեւը, որն ամեն գնով ուզում էր հասնել իշխանության հետ կոալիցիա կազմելուն, իսկ մյուս թեւը հակառակվում էր՝ պնդելով, որ ինքնառաջադրվել առանց հրավերի, նպատակահարմար չէ: