Լոռու մարզի Փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն այսօր՝ փետրվարի 23-ին, ժամը 16:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նիզամի փողոցի տներից մեկի բնակիչ Անդրանիկ Բ.-ն փորձում է ինքնասպան լինել:
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Անդրանիկ Բ.-ն ահազանգով հայտնել է, որ պարանը գցել է վիզը եւ ցանկանում է կախվել՝ այդ ընթացքում անընդհատ կրկնելով. «Ես հայրենասեր մարդ եմ»:
Շուրջ 20 րոպե է փրկարարական ծառայության աշխատակիցը հոգեբանական աշխատանքներ է տանում տղամարդու հետ՝ փորձելով համոզել նրան հետ կանգնել ինքնասպանություն գործելու իր մտադրությունից, տղամարդը, սակայն, առայժմ նա անդրդվելի է:





























