Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը տեղահանման զոհերի հիշատակի օրը անիծել է Իոսիֆ Ստալինին եւ Լավրենտի Բերիային չեչեն ժողովրդի նկատմամբ հալածանքների համար:  Այս մասին Քադիրովը գրել է իր Instagram-ում:

Նա նշել է, որ 27 տարի առաջ Ստալինը արտաքսել է չեչեն եւ ինգուշ ժողովրդին:

«Գործողությունը ղեկավարում էր Լավրենտի Բերիան: Եվ թող դարերով անիծյալ լինեն նրանք երկուսը: Հայրենական պատերազմում միլիոնավոր զինվորներ եւ սպաներ էին զոհվում, իսկ Ստալինը չեչենների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար 120 հազար մարդ էր ուղարկել: Չեչնիայում նրանք մոտ 800 մարդու սպանեցին»,- գրել է Քադիրովը՝ նշելով, որ չեչեն ժողովրդի կորուստները գերազանցում էին բնակչության 54 տոկոսը, փոխանցում է Gazeta-ն:

Նա նաեւ նշել է, որ շատ տարիներ անց անպատասխանատու ինտրիգանների պատճառով Չեչնիայում 2 պատերազմ բռնկվեց, որը զանգվածային զոհերի եւ ավերածությունների բերեց: