Մոսկվայում 5 հոգու ձերբակալել են՝ քաղաքի կենտրոնում կնոջ բռնաբարելու կասկածանքով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության պետի օգնական Յուլիա Իվանովան:

Հետաքննության տվյալներով, փետրվարի 22-ին անհայտ տղամարդիկ 49-ամյա կնոջը բռնությամբ տարել են բնակելի շենքերից մեկի նկուղ եւ սպառնալով՝ սեռական բնույթի բռնի գործողություններ կիրառել նրա նկատմամբ:

Իրավապահ մարմինների աղբյուրի տեղեկացմամբ, բոլոր ձերբակալվածները ծնունդով Ղրղզստանից են: