Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 24-ին, ժամը 05.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Տիտոգրադյան փողոցի թիվ 49 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Տիտոգրադյան եւ Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում բախվել են «Մերսեդես S500» մակնիշի 23 ՏՍ 633 (վարորդ՝ Ա. Հ.), BYD մակնիշի 34 AQ 283 (վարորդ՝ Ս. Ա.), BYD մակնիշի 34 AQ 282 (վարորդ՝ Ե. Շ.) եւ «Ռենո Դասիա» մակնիշի L3815 (վարորդ՝ 61-ամյա Հ. Ս.) համարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ռենո Դասիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել հարակից աստիճանների վրա: Վերջինիս վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:




























