Փետրվարի 22-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչությունների ծառայողները, ապօրինի թմրամիջոց եւ սառը զենք պահելու կասկածանքով, Սասնա Ծռերի փողոցից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել ուղեւոր, 24-ամյա Աշոտ Ա.-ին եւ վարորդ, 35-ամյա Արտավազդ Բ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ Աշոտ Ա.-ի մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն, «Ամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածներ եւ 20,5 սմ երկարությամբ, 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:





























