Հայաստանում ԼԳԲՏ (լեզբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգերնդեր)  համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրական մոտեցումը շարունակվում է, քանի որ Հայաստանում չկա խտրականության դեմ օրենք:  Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը:

«Հայաստանում շարունակվում է  խտրական դրսեւորումը նույնասեռական անձանց հանդեպ: Դա գալիս է Ռուսաստանի Դաշնությունից, այնտեղից եկած պրոպագանդան է այստեղ գործում, եւ այն ինչ այսօր կատարվում է մեր  հասարակությունում բացասական երեւույթ է, որը տեղական եւ միջազգային ոչ մի ակտում չի տեղավորվում»,-ասաց նա:

 «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Արթուր Մակարյանը եւս  նշեց, որ Հայաստանում նույնասեռական անձանց դեմ խտրական վերաբերմունքի վերացման համար անհրաժեշտ է ընդունել «Խտրականության մասին» օրենքը:

« Խտրականության մասին օրենքի ընդունման անհարժեշտություն կա, քանի որ որեւէ իրավական ակտում հստակ չի մատնանշվում բռնության ենթարկված անձանց իրավունքների մասին եւ միայն տվյալ օրենքի ընդունումը կարող է իրավիճակը շտկել»,-ասաց նա: